Նինոծմինդայի գյուղերում խոշոր եղջերավոր կենդանիներ են սատկել
Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղից հետո խոշոր եղջերավոր անասունների հիվանդությունը տարածվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի այլ գյուղերում՝ Ժդանովում և Սամեբայում։
Այս պահին Սամեբայում մի կով սատկել է, հավանաբար պիրոպլազմոզից։ Տեղացիների խոսքով, դրանից հետո բնակչությունը սկսել է պատվաստել իրենց ընտանի կենդանիներին։ Սամեբայում ասում են, որ մինչ այժմ պիրոպլազմոզով հիվանդանալու դեպք չի գրանցվել։
Սամեբա գյուղի բնակչի խոսքով՝ օրերս ցուլը հիվանդացել է: Դեղորայք է գնել և սրսկել, որից հետո կենդանին շուտով ապաքինվել է։
«Ընդհանուր առմամբ 7 կով ունեմ, և միայն ցուլն էր հիվանդ։ Բայց ես դա ժամանակին նկատեցի ու բուժեցի։ Գյուղում այլ դեպք չի գրանցվել»:
Արդեն մի քանի օր է՝ Ժդանով գյուղում խոշոր եղջերավոր անասուններ են սատկել։ Տեղացիների խոսքով՝ հիվանդությունն ուղեկցվում է հետևյալ ախտանիշներով՝ ջերմություն, լորձաթաղանթային արտանետում, արագ սրտի բաբախյուն։
Պարենի ազգային գործակալությունից պարզաբանում են, որ սատկած ու հիվանդ կովերից վերցված նմուշներն արդեն ուղարկվել են լաբորատորիա փորձաքննության, իսկ արդյունքները հայտնի կլինեն մի քանի օրից։
Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղում մոտ 20 կով է սատկել։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում բացահայտվել է պիրոպլազմոզ հիվանդությունը։
Nor.ge