Ջո Բայդենը զգուշացրել է Վլադիմիր Պուտինին
ԱՄՆ նախագահ՝ Ջո Բայդենի խոսքով՝ նա Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինին զգուշացրել է ավելի լուրջ հետեւանքների մասին, եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի։ Այս մասին Բայդենն ասել է CBS-ին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքն անձամբ է զգուշացրել Պուտինին այս քայլի մասին։
Միաժամանակ, ամերիկացի առաջնորդը չի հստակեցրել, թե ինչպիսի պատասխան են տալու Ռուսաստանին, թեև նշել է, որ Ռուսաստանի համար «արդյունքներ» անպայման կլինեն։