Սամցխե-Ջավախքում եղանակը կվատթարանա
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 26-ը Արեւմտյան Վրաստանում սպասվում են ժամանակ առ ժամանակ անձրեւ եւ կայծակ։ Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 24-ը ցերեկը կլինի +20, +25 աստիճանի սահմաններում, իսկ սեպտեմբերի 24-25-ը կնվազի մինչև +17, +22 աստիճան:
Սամցխե-Ջավախքում ողջ շաբաթվա ընթացքում սպասվում է անձրեւային եղանակ։ Ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով: Սեպտեմբերի 22-ին Ախալցիխեում սպասվում է թույլ անձրեւ, 23-ի գիշերը՝ 14 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ նույնպես անձրև է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 20, գիշերը՝ 9 աստիճան։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 18, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։
Փոփոխական եղանակ է սպասվում նաև հանգստավայրերում։ Աբասթումանում ցերեկը սպասվում է առավելագույն ՝ 20, գիշերը՝ 12 աստիճան, Բակուրիանիում ցերեկը կդիտվի 18, գիշերը՝ 9 աստիճան տաքություն։