Սամցխե-Ջավախքում սպանված տղամարդու որդիները բերման են ենթարկվել
Ասպինձայի մունիցիպալիտետի Ածկվիտա գյուղում սպանված Իվանե Ծիթլանաձեի որդիները՝ Դավիթ եւ Մաթե Ծիթլանաձեները ձերբակալվել են դատարանի դահլիճում։ Դատավորի՝ Մարիկա Չիտաշվիլիի որոշմամբ, Դավիթ Ծիթլանաձեն դատապարտվել է 2,6 տարվա, իսկ Մաթե Ծիթլանաձեն՝ 2 տարվա ազատազրկման։
Դավիթ և Մաթե Ծիթլանաձեները դատապարտվել են Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ խմբակային բռնություն, ուրիշի ունեցվածքի ոչնչացում և առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառել։ Նրանք ընդունում են առաջադրված մեղադրանքը և իրենց մեղավոր ճանաչում։
Գործը վերաբերում է 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Ասպինձայի գյուղում տեղի ունեցած միջադեպին, երբ եղբայրներն իրենց հարազատների հետ գնացել էին Արափխանիանների ընտանիք։ Դավիթ և Մաթե Ծիթլանաձեների հայրը՝ Իվանե Ծիթլանաձեն, բանավոր և ֆիզիկական բախման ժամանակ մահացել է սրտի շրջանում սառը զենքով հասցված վերքից։
46-ամյա տղամարդու դիտավորյալ սպանության համար ձերբակալվել է Նոդար Արափխանիանին և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Ծեծկռտուքի ընթացքում վիրավորվել են նաև Արափխանիանիի ընտանիքի անդամները։