9 ամսում Վրաստանում 4000-ից ավելի ՃՏՊ է տեղի ունեցել
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 060 պատահար, 306 մարդ զոհվել է, 5 704-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկություն է տարածում «Վրաստանի դաշինքը հանուն անվտանգ ճանապարհների»։
Ըստ նրանց, Ներքին Գործերի Նախարարության տվյալներով, անցած տարի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել 4 335 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 305, վիրավորվել՝ 5746 մարդ։
Ինչպես նշում է «Վրաստանի անվտանգ ճանապարհների դաշինքի» նախագահ Էկա Լալիաշվիլին, այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 6 տոկոսով, թեև վիրավորների և մահացածների թիվը գրեթե անփոփոխ է:
«Սա ենթադրում է, որ ավտովթարները լուրջ հետեւանքներ են ունենում, եւ դրանց կրճատումը չի ազդում զոհերի կրճատման վրա»,- նշում է Էկա Լալիաշվիլին: