Վրացիներին հայհոյող ՌԴ քաղաքացին ձերբակալվել է
Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում վրացիներին հայհոյող ՌԴ քաղաքացին ձերբակալվել է: Տղամարդը ոչ սթափ վիճակում էր։
Նա մեղադրվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով։
Նոյեմբերի 5-ին, սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում երեւում է, որ ՌԴ քաղաքացին փողոցում հայհոյում է վրացիներին։