Լուրեր
ՌԴ քաղաքացիների մուտքը Վրաստան արգելելու պահանջով ստեղծվել է ստորագրահավաք
Հասարակայնության հետ կապերի մասնագետ, դասախոս և թրեներ Գիորգի Կալատոզիշվիլին ստորագրահավաք է ստեղծել, որտեղ պահանջում է օկուպանտ երկրի քաղաքացիների համար սահմանափակումներ ներառել:
«Վրաստանի անվտանգությունը պաշտպանելու համար պետք է սահմանափակումներ մտցվեն օկուպացնտ երկրի քաղաքացիների նկատմամբ: Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, գտնում ենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ առանց վերահսկողության Վրաստան մուտք գործած ՌԴ քաղաքացիները և նրանց բիզնեսի գրանցումը, անշարժ գույքի ձեռքբերումը և քաղաքացիություն ստանալը սպառնալիք են Վրաստանի անվտանգության և կայունության համար և առավել եւս մեծացնում են Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանում»: - գրված է հայտարարության մեջ։
Բոլոր ցանկացողները կարող են մասնացկել ստորագրահավաքին՝ այստեղ https://bit.ly/3TOORAV
Տարածեք :