«Էներգո-Պրո Ջորջիա»-ն տեղեկացնում է բնակչությանը (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, նոյեմբերի 25-ին Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Ժամը 11:00-ից մինչև 18:00-ն Ախալցիխեի Զարզմելի և Սափարի փողոցների բաժանորդներին հոսանք չի մատակարարվելու:
Ժամը 13:00-18:00-ն կհոսանքազրկվեն Ախալքալաքի քաղաքապետարանի Բավրա, Խոսպիո, Խորենիա, Մարտունի և հարակից գյուղերը, ինչպես նաև Ախալքալաքում՝ Ցետկինի, Ագամալիանի գյուղում:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: