ՀՀ-ի և Թուրքիայի քաղաքացիները փորձել են Վրաստան ներկրել հեռախոսներ
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Վալե» և «Սադախլո» մաքսակետերում կանխվել են կանխվել են դեպի Վրաստան չհայտարարագրված ապրանքի ապօրինի ներկրման փորձեր:
Եկամուտների ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մաքսային ծառայողները, կասկածի հիման վրա, Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիներ Ս.Օ.-ի և Գ.Բ.-ի ֆիզիկական և ձեռքի ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված բջջային հեռախոսներ։
«Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 8548,31 լարի։
Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիների նկատմամբ կիրառվել է տուգանք՝ 8548,31 լարիի չափով»,- ասված է տեղեկատվության մեջ։