Զելենսկին դիմում է Վրաստանի կառավարությանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Վրաստանի իշխանություններին որոշում կայացնել բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտասահման բուժման համար տեղափոխելու վերաբերյալ։
«Ես հիմա կցանկանայի դիմել Վրաստանի մեր բոլոր ընկերներին ու ազնիվ մարդկանց։ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, հավանաբար, հիմա կարող են տեսնել բոլորը։ Դրա համար դիմում եմ վրաց ժողովրդին, Վրաստանի կառավարությանը՝ ողորմությունը անհրաժեշտ է հատկապես Սուրբ Ծնունդից առաջ։ Այն, ինչ հիմա կատարվում է Միխայիլի հետ, դաժանություն է, որը Վրաստանին պատշաճ չէ: Սա պետք է դադարեցվի:
Խնդրում եմ որոշում կայացրե՛ք, որը կփրկի նրա կյանքը՝ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել Ուկրաինայի կլինիկաներից մեկը, եվրոպական մեկ այլ երկիր՝ Ամերիկա։ Ժամանակն է դիմել այս լավ քայլին»,- ասել է Զելենսկին։