Մոբիլիզացիայից հետո ՌԴ-ից փախել է 700 000 մարդ. Ռուսական լրատվամիջոց
ՌԴ խորհրդարանի կողմից օրինագծի ընդունման դեպքում՝ ռուսների համար, ովքեր լքել են երկիրը զորակոչից խուսափելու համար, շուտով կարող են ավելի բարձր հարկեր սահմանվել:
«Մենք աշխատում ենք օրենսդրության համապատասխան փոփոխությունների վրա»,- ասել է ՌԴ Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանից հեռացածների թիվն անհայտ է, թեև հոկտեմբերի սկզբին որոշ ռուսական լրատվամիջոցներ հաղորդում էին, որ սեպտեմբերին Վլադիմիր Պուտինի հայտարարած մոբիլիզացիայից հետո մոտ 700 հազար մարդ լքել է երկիրը։
Ըստ Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության՝ արտերկրում աշխատող ռուսները, ովքեր Ռուսաստանի հարկային ռեզիդենտ են, պետք է հարկ վճարեն ինքնուրույն։