Դիմավորե՛ք Նոր տարին առանց պիրոտեխնիկայի. ի՞նչ վնաս է տալիս հրավառությունը
Նոր տարին դիմավորեք առանց պիրոտեխնիկայի՝ սոցցանցերում շատերն են համախմբվել այս գաղափարի ներքո։ Քարոզարշավի հիմնական նպատակն է պաշտպանել մարդկանց, կենդանիներին և թռչուններին պիրոտեխնիկայի առաջացրած աղմուկից և վնասակար նյութերից։
Կենդանիների պաշտպանների կարծիքով՝ հրավառության օգտագործումը վտանգում է ընկերներին, մեծ սթրեսի տակ է դնում նրանց և վնասում է նրանց հոգեկան առողջությանը: Անսպասելի ձայների կրկնվող ազդեցությունը կարող է մշտական ֆոբիա առաջացնել, ինչը մեծացնում է խուճապային ռեակցիաները բարձր ձայների նկատմամբ ապագայում:
Առանձնապես վատ վիճակում են այս պահին անպաշտպան կենդանիները, քանի որ նրանք ապաստան չունեն։
Կենդանիների մոտ աղմուկի անհանդուրժողականության նշանները.
• Անհանգստություն
• Դող
• Հաճախակի շնչառություն
• Չափազանց զգոնություն
• Անշարժություն
•Սննդառության խանգարում
Պիրոտեխնիկան նաև
•Այն սպառնում է վայրի բնության ներկայացուցիչների կյանքին
Պարունակում է կյանքին սպառնացող քիմիական տարրեր, որոնք կուտակվում են մթնոլորտում և ի վերջո հայտնվում հողում կամ ջրում
• մարմնին ֆիզիկական վնաս է պատճառում
• Վտանգ է հանդիսանուն հոգեկան դժվարություններ և վնասվածքներ ունեցող մարդկանց համար։
Բացի վերը թվարկված վտանգներից, հարկ է նշել տարեցտարի պիրոտեխնիկայից տուժած մարդկանց աճող ու անհանգստացնող վիճակագրությունը։
Նկարը: • Petverse