Պիրոտեխնիկայով տուժել է 39 քաղաքացի, որոնցից 9-ը երեխաներ են
2022 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2023 թվականի հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում պիրոտեխնիկայով տուժել է 39 քաղաքացի, որոնցից 9-ը երեխաներ են։
Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի տվյալներով՝ 24 վնասվածների դեպքում պահանջվել է հոսպիտալացում։
Ինչ վերաբերում է սննդային և ալկոհոլային թունավորման դեպքերին, ապա, ըստ ԱԻ համակարգման և շտապ օգնության կենտրոնի տվյալների, կենտրոնում գրանցվել է 500 դիմում, իսկ 128-ի դեպքում պահանջվել է հոսպիտալացում։