Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային ռմբակոծման տագնապ է հնչել
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային ռմբակոծման տագնապ է հնչել, հայտնում է iz.ru-ն:
Հունվարի 19-ի նման տվյալներ են ներկայացնում Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզները։
Տագնապի ազդանշանը գրեթե միաժամանակ հայտարարվել է հանրապետության բոլոր մարզերում։ Այժմ ամբողջ քարտեզը նշված է կարմիրով։
Նախարարությունը նշում է, որ օդային հարձակման ահազանգը հայտարարվել է 11:14-ին։
Անցյալ տարվա հոկտեմբերի 10-ից Ռուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայում ռազմական հրամանատարության և հարակից էներգետիկ և կապի օբյեկտներին: Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սա պատասխան էր Կիևի ահաբեկչական գործողություններին Ղրիմի կամրջի վրա։