Վրաստանում երեք երկրաշարժ է գրանցվել
Այսօր՝ փետրվարի 19-ին, Գուրիայում երեք երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը տարածում են Երկրի մասին գիտությունների ինստիտուտը և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Առաջին ցնցումները գրանցվել են Օզուրգեթիում առավոտյան ժամը 05:18-ին և ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ: Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06:27-ին՝ 3,0 մագնիտուդով, իսկ երրորդը՝ ժամը 07:00-ին՝ 3,1 մագնիտուդ հզորությամբ: