Զինվորական անձնակազմի համար պետությունը տրամադրում է բնակելի տարածքների համաֆինանսավորում
Հաջորդ տարվանից պետությունը 3 տարին մեկ կհատկացնի զինվորականների համար բնակելի տարածքների համաֆինանսավորում,- սա ենթադրում է պաշտպանության օրենսգրքի նախագծով, որի քննարկումներն արդեն սկսվել են խորհրդարանում։
Ի գիտություն՝ Իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Պաշտպանության օրենսգիրք» նախագիծը, որը նորովի կկարգավորի ՊՆ զինծառայության կազմակերպումը, գործունեությունն ու խնդիրները։ Նախագծով պարտադիր զինվորական ծառայության անվանումը կփոխվի եւ այն կկոչվի «Զորակոչիկների ազգային զինվորական ծառայություն»։
Ինչպես նշվում է խորհրդարանի տարածած տեղեկատվության մեջ, նախարարությունը 2024 թվականից կպարտավորվի համաֆինանսավորմամբ ապահովել զինվորականների համար բնակելի տարածքների կառուցումը։