Բողոքի ցույցի մասնակիցները ձվեր են նետել խորհրդարանի շենքի վրա
Օրենսդիր մարմնի մոտ շարունակվող բողոքի ցույցի մասնակիցները ձվեր են նետել խորհրդարանի շենքի վրա։
Հանրահավաքի մասնակիցները բողոքում են «Ժողովրդական իշխանության» նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։
Տեղում հավաքվածներն ունեն պաստառներ, Եվրամիության և Վրաստանի դրոշներ, որոնք վանկարկել են՝ «Ոչ ռուսական օրենքին», «Ռուսական երազանք», «Ռուսներ», «ստրուկներ»։
Հիշեցնենք, որ խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում աղմուկի ֆոնին քննարկվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ։ Հանձնաժողովի նիստին զուգահեռ օրենսդիր մարմնի դիմաց բողոքի ցույց է ընթանում: