Բաթումի-Ախալցիխե ճանապարհահատվածում երթևեկությունն արգելված է
Սողանքի պատճառով ներքին պետական նշանակության Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոճանապարհի կմ 84-կմ 106 (գ. Ղորջոմի) հատվածում թույլատրվում է տեղաշարժվել միայն արտաճանապարհային մեքենաներին, մինչդեռ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է։
Ավտոճանապարհի կմ 1-կմ 84 (Անգիսա-գյուղ Ղորջոմի) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։
Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը: