Ուկրաինայում լայնածավալ օդային տագնապ է հայտարարվել
Մարտի 9-ի գիշերը օդային տագնապի մասին է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Նրանց տվյալներով՝ ռուսական ուժերը ռմբակոծել են Խարկովում և Օդեսայում գտնվող ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտները։
Կիևի մարզում հակաօդային պաշտպանություն էր գործում, և բնակիչներին հորդորել են մնալ ապաստարաններում։]
Ավելի ուշ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարեց, որ մայրաքաղաքի Գոլոշևսկի շրջանում պայթյուններ են տեղի ունեցել։
Նրա խոսքով՝ դեպքի վայր են մեկնել բոլոր անհրաժեշտ ծառայությունների ներկայացուցիչները։ Բացի այդ, ըստ բնակչության, պայթյունների ձայներ են լսվել Կիևի Սվյատոշինսկի և Շևչենկովսկի թաղամասերում, սակայն այս մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։