Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Քութաիսիից 8 կմ հարավ-արևմուտք՝ Փարցխանականև գյուղի մոտ։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ։