Առաջին դասարանցիների գրանցման ժամկետները փոխվել են
2023-2024 ուսումնական տարվա համար հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին դասարանցիների գրանցման և դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետները փոխվել են։
Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։
Նրանց հաղորդմամբ՝ առաջին դասարանցիների գրանցման գործընթացում Վրաստանի կրթության և գիտության նախարարության և խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի համատեղ որոշմամբ փոփոխություն է կատարվել «Հանրակրթության մասին» օրենքում՝ Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում տարրական մակարդակով կրթություն սկսելու տարիքի վերաբերյալ:
«Հաշվի առնելով վերոնշյալ փոփոխությունը՝ 2023-2024 ուսումնական տարում սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 6 տարեկան երեխաները պետք է լրացուցիչ ընդգրկվեն առաջին դասարան։
Ելնելով վերոգրյալից՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարի 2023 թվականի մայիսի 15-ի թիվ 543304 հրամանի համաձայն՝ առաջին դասարանցիների գրանցման և դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետները սահմանվել են հետևյալ կերպ.
Ներկայումս ընթացող II փուլը երկարաձգվել է. երկրորդ փուլում գրանցվելը հնարավոր կլինի մինչև 2023 թվականի մայիսի 19-ը, և դպրոցում կգրանցվեն այն երեխաները, որոնց՝ ա) քույր-եղբայրը սովորում է ցանկալի դպրոցում. բ) ծնողը/խնամակալը/ ցանկալի հանրակրթական դպրոցի աշխատող է. գ) ընտանիքի երկու և ավելի երեխաներ միաժամանակ մտնում են առաջին դասարան. Երկրորդ փուլում հաշվառումն իրականացվում է հանրակրթական դպրոցներում՝ ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման հիման վրա։ Գրանցումն ապահովում է հանրակրթական դպրոցը։
2023 թվականի մայիսի 22-23-ը լրացուցիչ գրանցում կիրականացվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, ովքեր չեն կարողացել հաշվառվել դպրոցներում գրանցման առաջին փուլի համար ի սկզբանե սահմանված ժամկետներում։
Առաջին փուլում գրանցման ենթակա երեխաների ծնողները պետք է դիմեն ցանկալի հանրակրթական դպրոց։ Դպրոցի տնօրինությունը երեխային կգրանցի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS): Կրթության առանձնահատուկ կարիքը հաստատելու համար ծնողը դպրոցում լրացնում է համապատասխան դիմում-հայտը, որից հետո բազմամասնագիտական թիմը կգնահատի երեխային և կորոշի նրա կրթական կարիքը։ Կրթության առանձնահատուկ կարիքների հաստատման դեպքում դպրոցը համապատասխան փաստաթղթերի հիման վրա կապահովի աշակերտի ընդգրկումը։ Առաջին փուլում գրանցված երեխաների համար փաստաթղթերի ներկայացման և գրանցման ժամկետն է 2023 թվականի մայիսի 24-ից հունիսի 2-ը։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտ կարող է համարվել երեխա, ով ունի՝ ա) ֆիզիկական հաշմանդամություն. բ) մտավոր զարգացման խախտում. գ) սովորելու կարողության խախտում. դ) զգայական զարգացման (լսողության և (կամ) տեսողության) խախտում. ե) խոսքի զարգացման խանգարում. զ) վարքային և հուզական խանգարում. է) երկարատև հոսպիտալացման անհրաժեշտություն, ը) սոցիալական գործոններով պայմանավորված ուսուցման դժվարություններ, ինչի պատճառով նա չի կարողանում հաղթահարել ազգային ուսումնական պլանի պահանջները. թ) Աուտիզմի սպեկտր. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հնարավորություն կունենան գրանցվել հաջորդ փուլերում։
III փուլ – ընդհանուր գրանցումը կմեկնարկի հունիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 23-ը: Գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ register.emis.ge պաշտոնական կայքում։ Գրանցումն իրականացվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտին ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի հունիսի 26-ից հուլիսի 12-ը։ Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։
IV փուլ՝ հուլիսի 17-ից հուլիսի 28-ը կիրականացվի դպրոցներում. Այս փուլում այն աշակերտները, ովքեր չեն գրանցվել I, II և III փուլերում կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն մնացած թափուր կամ նախորդ փուլերում ազատված տեղերում։ Չորրորդ փուլում հանրակրթական դպրոցն ապահովում է աշակերտի գրանցումը ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։
Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր. աշակերտի օրինական ներկայացուցչի դիմում, որը պետք է պարունակի տեղեկատվություն օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի մասին և պետք է համապատասխանի Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված այլ պահանջներին, պատճենը. օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթ և Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե կիրառելի է): Փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է ուղեկցվեն վրացերեն թարգմանությամբ՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ուսանողի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե այդպիսիք կան): Փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է ուղեկցվեն վրացերեն թարգմանությամբ՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով: Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում ծնողներին ուշադիր ծանոթանալ գրանցման պայմաններին, որպեսզի կարողանան ժամանակին և անխափան իրենց երեխային դպրոց գրանցել»,- նշվում է կրթության նախարարության հաղորդագրության մեջ։