Վրաստանում մինչեւ 2013 թվականը արտադրված մեքենաների ներմուծումն արգելված է
2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականը արտադրված թեթև մեքենաների ներմուծումը Վրաստան կարգելվի։ Իսկ 2025 թվականի հունվարի 1-ից կարգելվի ավտոբուսների ու այլ տրանսպորտային միջոցների ներմուծումը, որոնք արտադրված են ավելի քան 10 տարի առաջ։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարեց վարչապետը։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ պատճառը երկրում օդի աղտոտվածության բարձր մակարդակն է, որն առաջին հերթին պայմանավորված է մեքենաներով։
«Մենք քննարկել եւ որոշում ենք կայացրել երկրում ավտոմեքենաների համար Եվրո-5 ստանդարտի ներդրման մասին։ Գործնականում դա նշանակում է, որ երկրում կսահմանափակվի մինչեւ 2013 թվականը արտադրված մեքենաների ներմուծումը։ Մեր որոշումը կայանում է նրանում, որ կանոնակարգն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից մեքենաների համար, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ ավտոբուսների և բեռնատարների համար։ Սա դեռ քննարկում ենք»,- ասաց վարչապետը։