Բարձր ջերմաստիճանի պայմաններում հնարավոր է կարկուտ. Եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 3-5-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, Արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա։
Սամցխե-Ջավախեթիում եղանակը կբարելավվի, ջերմաստիճանը կբարձրանա: Հուլիսի 4-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 27, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 27, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 27, գիշերը՝ 14, Ադիգենում ցերեկը՝ 26, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 23, գիշերը՝ 10։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 21, գիշերը՝ 10 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի արևային եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 30, գիշերը կլինի 20 աստիճան տաքություն։