Քանի՞ լարիով կտուգանվեք աղմուկի նորմերը խախտելու համար
Ձայնային աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցելու հետ կապված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կարող է փոխվել։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացնելու համար արդեն պատրաստ է, որը կներկայացվի սեպտեմբերի 4-ին Բյուրոյի նիստում։
Փոփոխությունը ներառված է օրենսգրքի 77/1 հոդվածում։ Մասնավորապես, բնակելի տանը, մասնավոր սեփականություն հանդիսացող անշարժ գույքում կամ պետական/հանրային հիմնարկի շենքում ցանկացած ժամանակահատվածում ձայնային աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցելը առաջին դեպքում կառաջացնի տուգանք 150 լարիո: ֆիզիկական անձի համար, իսկ իրավաբանական անձի եւ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ 1500 լարի տուգանք։
Կրկնվելու դեպքում տուգանքի չափը ֆիզիկական անձանց համար կկազմի 500 լարի, իսկ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի համար՝ 5000 լարի։
«Վարչական իրավախախտումների օրենսգրքում» ներդրվելիք փոփոխությունների նախաձեռնողները «Վրացական երազանքի» պատգամավորներն են: