Աղետի պատճառով ավտոճանապարհների երկու հատվածներով երթեւեկությունը արգելված է
Տարերային աղետի պատճառով ավտոճանապարհների երկու հատվածներով երթեւեկությունը ժամանակավորապես արգելված է։ Նշված տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։
Առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Զուգդիդիում: Ջրով են լցվել բակերն ու ճանապարհները։
Մասնավորապես, իրավիճակը ծանր է Մեսխիայի, Գամսախուրդիայի, Քութաիսիի և Ազատության փողոցներում։
Մի քանի փողոցներում ջրահեռացման համակարգը չի կարողացել ջուրը տանել, ինչի հետևանքով հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերը, վնասվել է կահույք, կենցաղային տեխնիկա և իրեր։
Տեղական իշխանության ներկայացուցիչները ծանոթանում են քաղաքի մի քանի թաղամասերում տիրող իրավիճակին։ Ընթացքի մեջ են տների առաջին հարկերից ջրի դուրս մղման աշխատանքները։