Նինոծմինդայում պանրի նմուշում հայտնաբերվել են բուսական ճարպեր
Նինոծմինդայում պանրի նմուշում հայտնաբերվել են բուսական ճարպեր. Այս մասին տեղեկություն է տարածում Սննդի ազգային գործակալությունը։
«Այս տարվա հոկտեմբերին Սննդի ազգային գործակալության տեսուչները պետական վերահսկողության շրջանակում կաթի և կաթնամթերքի մեջ կաթի ճարպի մաքրությունը պարզելու նպատակով վերցրել են 20 նմուշ և հետազոտել հավատարմագրված լաբորատորիայում։
Հետազոտության արդյունքում 4 նմուշում, բացի կաթի ճարպից, հայտնաբերվել են նաև բուսական ճարպեր»,- տարածում է Սննդի ազգային գործակալությունը
Հայտնաբերված խախտման մասին տեղյակ են պահվել տնտեսվարող սուբյեկտները, որոնց հանձնարարվել է թույլ չտալ նշված սննդամթերքի շուկայահանումը և առկայության դեպքում ամբողջությամբ հանել այն, ինչը կվերահսկվի Սննդի ազգային գործակալության կողմից։
Այս տարի «կաթի ճարպի մաքրությունը որոշելու» նպատակով պետական ծրագրով նախատեսված է 250 նմուշի հետազոտություն։ Այս փուլում վերցվել է 216 նմուշ։