Օդերեւութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք և մերկասառույց) միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի (Փարավանի լեռնանցք) հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ճանապարհների դեպարտամենտը։