ՃՏՊ Բակուրիանիում՝ տուժածներին տեղափոխել են բժշկական կենտրոն
Բակուրիանիի մուտքի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Ականատեսների վկայությամբ՝ ավտոմեքենան բախվել է մոտակա սյանը։ 3 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել: Ըստ «Բորջոմի» հեռուստաընկերության՝ նրանց տեղափոխել են բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է երթեւեկության անվտանգության կանոնների խախտում։