Տեխնիկական զննումը հնարավոր է թանկանա 30 լարիով: Այս մասին խոսել է «Տեխնիկական զննման կենտրոնների միության» գործադիր տնօրեն Գիորգի Շիոլաշվիլին «Կվիրա» մամուլի ակումբում։
Նրա խոսքով, տեխնիկական զննման վճարը 5 տարի է, ինչ չի վերանայվել, մինչդեռ անձնակազմի արտահոսքի ցուցանիշը կտրուկ բարձր է։ Սա ցույց է տալիս, որ առկա ռեսուրսներով կենտրոնները դժվարությամբ կշարունակեն գործել։
«Տեխնիկական զննման կենտրոններին դժվար է կադրեր հավաքագրել այն ռեսուրսներով, որոնք նրանց այսօր հասանելի են։ Եթե տեխնիկական զննման վճարը չվերանայվի, խոսքը գնում է 30 լարիով թանկացման մասին, կենտրոններին շատ դժվար կլինի աշխատել այն պայմաններում, որոնցում նախկինում աշխատում էին։
Մանավանդ խիստ մոնիտորինգի շրջանակներում, ավելի ու ավելի կարևոր է դառնում կոմպետենտ անձնակազմ ունենալը։ Այս ամենից ելնելով՝ կա անհրաժեշտություն վերանայել այս սկզբնական տեխնիկական զննման վճարը, որպեսզի կենտրոնները կարողանան պահել որակավորված աշխատակիցներ և կանխեն նրանց արտահոսքը ընկերություններից», - նշել է Գիորգի Շիոլաշվիլին։
Նրա խոսքով, այս հարցի շուրջ արդեն ընթանում են խորհրդակցություններ, և 2025 թվականից հնարավոր կլինի ծառայության գնի բարձրացում։
Այս պահին կենտրոններում թեթև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման վճարը կազմում է 60 լարի: