«Այսպիսի վերաբերմունքներից խուսափելու համար հեռացա Ռուսաստանից, նույնը չեմ ուզում այստեղ» - Ախալցխացիները «ռուսական օրենքի» մասին
09.07.2024
Ախալցիխեում գնահատում են Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Նրանք միաձայն համաձայն են, որ Վրաստանի ուղին Եվրոպայում է, և նախկին իրավիճակին վերադառնալ չեն ցանկանում։ Տեղացիների խոսքով, Վրաստանի կառավարությունը պետք է հարգի ժողովրդի կարծիքը և նման որոշումներով չշեղվի եվրոպական ուղուց։
«21 տարի ապրել եմ Ռուսաստանում, նման օրենքներով, ազատ կարծիքի սահմանափակումներով և անկարգություններով ապրել չեմ ցանկանում, այդ պատճառով էլ հեռացա։ Այստեղ նույնը չեմ ուզում», - ասում է բնակիչներից մեկը, ով Ռուսաստանի անարդարությունից խուսափելու համար տեղափոխվել է Վրաստան։
Վրաստանում Եվրամիության դեսպանի հայտարարությամբ, Եվրամիությունը կասեցրել է Վրաստանի ինտեգրման գործընթացը և առաջին ֆինանսական սահմանափակումը սահմանել, որը ենթադրում է 30 միլիոն եվրոյի սառեցում։ Գումարը պետք է օգտագործվեր պաշտպանության և անվտանգության ոլորտում։ Դեսպան Պավել Հերչինսկին նաև հայտարարում է, որ եթե երկրում իրավիճակը չլավանա, Եվրամիությունը պատրաստ է մտածել այլ քայլերի մասին։
Չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների, հասարակական և մեդիա կազմակերպությունների հակազդեցությանը, Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը մայիսի 14-ին, իսկ մայիսի 28-ին հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների պնդմամբ, այս օրենքի նպատակը օտարերկրյա ֆինանսավորումների թափանցիկությունն ապահովելն է:
Օրենքի համաձայն, այն լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություններ», հակառակ դեպքում՝ կտուգանվեն: Նման օրենքը գործում է Ռուսաստանում 2012 թվականից, որը բազմաթիվ կազմակերպությունների փակման պատճառ է դարձել։ Ռուսաստանում այլևս չկան անկախ լրատվամիջոցներ և քաղաքացիական հասարակություն:
Այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման պատճառով ԱՄՆ-ն սահմանել է պատժամիջոցներ կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.