Քոբուլեթիի Խուցուբանի գյուղում 2-ամյա երեխա մահացել է էլեկտրահարման արդյունքում:
Տեղացիների տեղեկությամբ, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, երեխայի բնակարանում: Աղջիկը մահացել է տեղում:
Դեպքի առնչությամբ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը սկսել է հետաքննություն «Քրեական օրենսգրքի» 116-րդ հոդվածով: