Ըստ պաշտպանված տարածքների ութ ամսվա վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այցելուների հետաքրքրությունը առավելապես աճել է կիրճերի և քարանձավների նկատմամբ:
Այս մասին տեղեկություն է տարածում Պաշտպանված տարածքների գործակալությունը:
Մասնավորապես, վիճակագրությունը հետևյալն է.
Նավենախևի քարանձավ – 33%
Սաթափլիա – 20%
Մարթվիլիի կիրճ – 12%
Պրոմեթևսի քարանձավ – 10%
Պաշտպանված տարածքների գործակալությունը նշում է, որ այցելուները նախընտրում են էկոտուրիստական հեշտ հասանելի վայրերը և բնության հուշարձանները, որտեղ կա լավ զարգացած ենթակառուցվածք:
«Վրաստանի պաշտպանված տարածքները տարեցտարի ավելի մեծ ճանաչում են ստանում։ Այս տարի, կիրճերն ու քարանձավները առանձնապես սիրված են այցելուների շրջանում, ինչը պայմանավորված է վայրերում առկա բարեկարգված և անվտանգ ենթակառուցվածքներով։ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության քաղաքականության համաձայն, Պաշտպանված տարածքների գործակալությունը շարունակում է բարելավել էկոտուրիստական ծառայությունները, ինչը նպաստում է այցելուների թվի աճին։ Սա թույլ է տալիս տեղական բնակչությանը ստանալ ավելի շատ եկամուտ և բարելավել սոցիալ-տնտեսական պայմանները», - նշել է Պաշտպանված տարածքների գործակալության նախագահ Բեսիկ Կուսիդին:
Գործակալությունում նշում են, որ միջազգային այցելուների հետաքրքրությունը Վրաստանի պաշտպանված տարածքների նկատմամբ նույնպես մեծացել է, և համապատասխանաբար՝ նրանց թիվն էլ։ Հատկանշական է, որ այս տարի առաջին անգամ հնգյակում ընդգրկվել է նաև Հնդկաստանը: