Անվճար գրիպի պատվաստումը կմեկնարկի երկու շաբաթից
Գրիպի անվճար պատվաստանյութի 200 000 դոզան երկիր կմտնի մինչև հոկտեմբերի 15-ը: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեն:
Նրա խոսքով, պետական ծրագրի շրջանակներում պատվաստումը կսկսվի հոկտեմբերի երկրորդ կեսից: Ինչ վերաբերում է պատվաստանյութին, հայտնի է, որ երկիր կմտնի քառաբաղադրիչ պատվաստանյութ:
«Մեզ մոտ գրիպի սեզոնը սկսվում է նոյեմբերի վերջից և տևում է մինչև մայիս, այդ իսկ պատճառով պատվաստման լավագույն ժամանակն է հոկտեմբերի վերջը, նոյեմբերի առաջին կեսը», - նշել է Իմնաձեն:
Գրիպի սեզոնային պատվաստման ենթակա ռիսկի և հատուկ առաջնահերթ խմբերն են՝ շաքարախտով տառապող անձինք; դիալիզի ենթարկվող անձինք; C հեպատիտով տառապող անձինք (միայն բուժման ընթացքի մեջ գտնվողները); ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող անձինք; օրգանների փոխպատվաստում ստացած և մուկովիսցիդոզ հիվանդություն ունեցող անձինք; երեխաների և տարեցների ապաստարանների շահառուներ և նրանց խնամող անձնակազմը; հղիներ; 60 տարեկան և բարձր տարիքի տարեցներ; հանրակրթական հաստատությունների (դպրոցներ) ուսուցիչներ; ՆԳՆ աշխատակիցներ: