«Բնակելի շենքերի համար, ինչպես նաև հասարակական շենքերում, հարմարավետության ջերմաստիճանը համարվում է 22 աստիճան։ Դա այն դեպքում, երբ մարդը տանն է և հանգստանում է։ Ննջասենյակում այսպիսի բարձր ջերմաստիճան պետք չէ։ Բավարար է 18-19 աստիճանը, որպեսզի մարդը լավ քնի»,- այս մասին հայտարարել է էներգաարդյունավետության մասնագետ, պրոֆեսոր Նանի Մեփարիշվիլին:
Նրա խոսքով, հասարակական հաստատություններում և աշխատավայրերում հաճախ խախտվում են օդի ջերմաստիճանի նորմերը։
«Ինչ վերաբերում է գրասենյակային տարածքներին, դպրոցներին, համալսարաններին և այլն, որտեղ ամենից խոցելի են ջերմաստիճանի նորմերը, այնտեղ պետք է լինի 20 աստիճան, որպեսզի մարդիկ լավ աշխատեն։
Ամռանը գրասենյակներում հաճախ օդորակիչները դնում են 17 աստիճանի վրա։ Մեր երկրում տարօրինակ է, քանի որ ձմռանը ջերմաստիճանը կարգավորում են 25 աստիճանի վրա, իսկ ամռանը՝ 17-ի։ Սա ճիշտ և ընդունելի չէ։ Առևտրի կենտրոններում էլ հաճախ սառեցնում են, և ես ամռանը հաճախ դուրս եմ եկել, որովհետև հասկացել եմ, որ դա իմ առողջության համար լավ ջերմաստիճան չէ։
Տանը, իհարկե, մարդիկ կարող են իրենց նախասիրությունների համաձայն կարգավորել ջերմաստիճանը, բայց հասարակական շենքերում այն կարգավորվում է նորմերով»,- նշել է Նանի Մեֆարիշվիլին։