Բաթումի-Ախալցիխե ճանապարհի հատվածում երթևեկությունն արգելված է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն Բաթումի (Անգիսա)-Ախալցիխեի ճանապարհի 97-րդ կմ-ում ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես արգելված է վատ եղանակային պայմանների պատճառով:
«Բաթումի (Անգիսա)-Ախալցիխեի միջպետական նշանակության ավտոճանապարհի 97-րդ կմ-ում (Բոծաուրի գյուղի մոտ) վատ եղանակային պայմանների արդյունքում տեղի է ունեցել հողի զանգվածի սահում, ինչի պատճառով նշված հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Ճանապարհի որոշ հատվածներում մաքրման աշխատանքներն արդեն կատարվել են: Մնացած հատվածի մաքրման աշխատանքները, տեսանելիության վատ լինելու պատճառով, կվերսկսվեն վաղը՝ առավոտյան», – նշված է հաղորդագրության մեջ։