«Էներգո-Պրո Ջորջիա»-ն հոկտեմբերի 26-ին կաշխատի արտակարգ ռեժիմով
Խորհրդարանական ընտրությունների օրը «Էներգո-Պրո Ջորջիա»-ն կաշխատի արտակարգ ռեժիմով: Երկրի մասշտաբով 24 ժամվա ընթացքում մոբիլիզացված կլինեն հատուկ նշանակված հերթապահ խմբերը:
«Ընկերությունը կապահովի ընտրատեղամասերի էլեկտրամատակարարումը առավելագույնս: Վատ եղանակի կամ այլ անսպասելի դեպքի պատճառով, եթե ընտրատեղամասի էլեկտրամատակարարումը սահմանափակվի, դա չի խանգարի ընտրական գործընթացին, քանի որ վավերացման և ձայների հաշվարկման սարքավորումները կկարողանան մի քանի ժամ աշխատել առանց հոսանքի: Այնուամենայնիվ, «Էներգո-Պրո Ջորջիա»-ն պատրաստ է օպերատիվ արձագանքել»,- ասված է ընկերության հայտարարությունում։