Վրաստանից արտերկիր ուղևորությունների ցուցանիշը նվազել է
2024 թվականի 3-րդ եռամսյակում Վրաստանի տարածքից արտերկիր գրանցվել է Վրաստանի ռեզիդենտ ճանապարհորդների 758.9 հազար ելք, ինչը 7.4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին տեղեկացնում է Վիճակագրության ազգային ծառայությունը։
Ըստ նրանց տվյալների, ելքերի մեծ մասը՝ 44.4 տոկոսը, կատարվել է 31-50 տարեկան ճանապարհորդների կողմից։
«Այս թվից Վրաստանի ռեզիդենտ այցելուների կողմից արտերկրում իրականացված այցելությունները կազմել են 603 հազար, ինչը 6.8 տոկոսով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Վրաստանի ռեզիդենտ այցելուների կողմից արտերկրում իրականացվել է 402.1 հազար զբոսաշրջային տիպի այցելություն, ինչը 1.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Այցելությունների մեծ մասը՝ 47.4 տոկոսը, կատարվել է 31-50 տարեկան Վրաստանի ռեզիդենտ այցելուների կողմից։ Կանանց կողմից իրականացված այցելությունները կազմել են ընդհանուր այցելությունների 47 տոկոսը», - նշված է Վիճակագրության ազգային ծառայության հաղորդագրությունում։
2024 թվականի 3-րդ եռամսյակում այցելությունների ամենամեծ մասը (32 տոկոս) կատարվել է ընկերների/հարազատների այցելության նպատակով։
Այցելությունների մեծ մասը կատարվել է Թուրքիա և Ռուսաստանի Դաշնություն՝ համապատասխանաբար 237.4 հազար և 119 հազար այց։