Ինչ ծրագրեր ունի պետությունը լեռնային բնակավայրերի համար
Լեռնային բնակավայրերի համար նախատեսված է ընդհանուր առմամբ 20 միլիոն լարի։ Այս մասին նշված է կառավարության «Լեռնային բնակավայրերի զարգացման հիմնադրամի համար նախատեսված հատկացումներից գումարի տրամադրման մասին» հրահանգում։
Ավելի կոնկրետ՝ փաստաթղթի համաձայն, Վրաստանի ֆինանսների նախարարությունը պետք է ապահովի Գյուղական զարգացման գործակալության համար ոչ ավել քան 4 միլիոն լարի հատկացում, որից՝
1 500 000 լարին կուղղվի «Միասնական ագրոծրագրի» շրջանակում «Լեռնային բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեության խթանման ծրագրի» իրականացման համար;
2 500 000 լարին կուղղվի «Միասնական ագրոծրագրի» շրջանակում «Լեռնային բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման ծրագրի» իրականացման համար:
Բացի այդ, հրահանգի համաձայն, ոչ ավել քան 16 000 000 լարին պետք է ուղղվի՝ «Վրաստանի պետական բյուջեով նախատեսված Վրաստանի տարածաշրջաններում իրականացվելիք ծրագրերի հիմնադրամից ֆինանսավորվող տեղական ինքնակառավարման և տարածաշրջանային ծրագրերի ընտրության ընթացակարգերի և չափորոշիչների» համաձայն։