Ինչպիսի իրավիճակ է Սամցխե-Ջավախեթիի ճանապարհներին
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Ածղուրի-Վալե հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային ավտոճանապարհի Խաշուրի-Ախալցիխե-Վալե կմ 51-կմ 96 (Ածղուրի-Վալե) հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերականգնվել է»,- նշվում է տեղեկատվության մեջ։
Վատ եղանակի պատճառով Վրաստանի ավտոճանապարհների առանձին հատվածներում որոշակի սահմանափակումներ կան։