Լուրեր
Ախալցիխեի N5 հանրային դպրոցի աշակերտների բողոքը շարունակվում է
Ախալցիխեի N5 հանրային դպրոցի դիմաց առաջին, 5-րդ և 6-րդ հանրային դպրոցների բարձր դասարանի աշակերտների բողոքը շարունակվում է։
Նրանք առավոտից բողոքում են Վրաստանի իշխանությունների կողմից Եվրամիության հետ բանակցությունների դադարեցման և Թբիլիսիում, ոստիկանության ուժերի կողմից երիտասարդների նկատմամբ բռնության դեմ։
Բողոքի մասնակիցներից մի քանիսը վերադառնում են ուսումնական գործընթացին, բայց մյուսները մնում են տեղում։ Դասամիջոցին աշակերտները ցանկացել են դուրս գալ և միանալ բողոքի մասնակիցներին, սակայն ինչպես նրանք ասում են, դպրոցի վարչակազմը նրանց դուրս չի թողել։
Հինգերորդ հանրային դպրոցի մուտքի դռների մոտ կանգնած է պահակ, ով աշակերտներին չի թողնում դուրս գալ։
Այն աշակերտները, ովքեր գտնվում են դպրոցի տարածքում, հայտարարում են, որ այլևս դասերի չեն գնալու։
Տարածեք :