«Կիբեռ-պատերազմ ենք հայտարարում Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությանը» - Anonymous
Հակերների և ակտիվիստների միջազգային շարժում Anonymous-ը X-ում գրում է, որ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանություններին կիբեռպատերազմ է հայտարարում, քանի որ նրանք դավաճանանել են ժողովրդի սկզբունքներին։
«Մենք կիբեռպատերազմ հայտարարում ենք Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությանը։ Ձեր բռնակալական ռեժիմը, որը ղեկավարում է Ռուսաստանի աջակցությամբ գործող «Վրացական երազանքը» և նրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, դավաճանել է ժողովրդի սկզբունքներին։
Anonymous-ը հայտարարում է կիբեռպատերազմ ձեր ռեժիմին։ Ձեր փորձերը, մարդկանց կառավարելու ահաբեկմամբ և բռնությամբ, անհաջող կլինեն, ինչպես նաև ձեր փորձերը՝ դադարեցնել նրանց պայքարը արդարության համար։ Ինտերնետը, որպես ճշմարտության և ազատության գործիքի, դեմ է ձեզ։
Anonymous-ը կանգնած է վրաց ժողովրդի կողքին՝ որպես դաշնակից այս պայքարում, ուժեղացնում ենք նրանց ձայնը և հարվածում նրանց բռնակալական համակարգերին»,- ասվում է Anonymous-ի տարածած հայտարարությունում։