Վրաստանում կառավարության վարչակազմի շենքից իջեցվել է պետական դրոշը
Սգո օրվա կապակցությամբ Վրաստանի կառավարության վարչակազմի շենքից իջեցվել է պետական դրոշը։
Վրաստանի կառավարության որոշմամբ հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել օկուպացված Աբխազիայի տարածքում Գալի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների հիշատակը հարգելու համար։
Կառավարության որոշման համաձայն, որը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի ողջ տարածքում իջեցվել են պետական դրոշները։