Որ գյուղերի ճանապարհներն են փակ Սամցխե-Ջավախեթիում
Ախալքալաքի մունիցիպալիտետում փետրվարի 6-ից սկսած ուժեղ քամի և մառախուղ է։ Հեռավոր գյուղերի ճանապարհները կամ փակ են, կամ դժվարանցանելի։
Ախալքալաքի քաղաքապետարանի տեղեկություններով՝ մաքրման աշխատանքները սկսվել են փետրվարի 7-ից, սակայն այս պահին ճանապարհների մաքրման համար քաղաքապետարանին դիմել են երեք գյուղից՝ Թախչա, Օլավերդի և Մոդեգամ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի այլ հեռավոր գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են, բայց բաց են։