Ախալցիխեում բողոքի ցույցը շարունակվում է։ Փետրվարի 13-ին, քաղաքացիները կրկին հավաքվել են Շոթա Ռուսթավելու հուշարձանի մոտ, որտեղ դատապարտել են երկրում ընթացող իրադարձությունները։
Բողոքի 30-րդ օրը նրանց պահանջները նույնն են՝
- Անօրինականորեն ձերբակալված քաղաքական կալանավորների ազատում
- Նոր ընտրությունների անցկացում
Բողոքի մասնակիցները կրկին իրենց զորակցությունն են հայտնել Մզիա Ամաղլոբելիին, որը 33 օր է, ինչ հացադուլի մեջ է։
Ախալցիխեի կենտրոնում բողոքի ակցիաները կշարունակվեն։ Քաղաքացիները կհավաքվեն կրկին փետրվարի 14-ին, Շոթա Ռուսթավելու հուշարձանի մոտ։