Վաղվանից եղանակը կվատթարանա
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հունվարի 28-ից փետրվարի 4-ը սպասվում է անձրեւային եղանակ։ Լեռներում և բարձր լեռներում տեղ-տեղ կանխատեսվում է ձյուն:
Փոփոխական եղանակ է սպասվում նաև Սամցխե-Ջավախեթիում։ Հունվարի 28-ին և 29-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 7 և 8, գիշերը՝ -3 և 1 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի -4, գիշերը՝ -7 աստիճան։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 3 և 2, իսկ գիշերը՝ -9 և -8 աստիճան ցրտահարություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է փոփոխական եղանակ։