Վրացական շուկայում հավի մսի գները զգալիորեն աճում են: Տեղական արտադրողներ ասում են, որ պատճառը միջազգային գործընթացներն ու
թռչնաբուծության ոլորտում օգտագործվող հումքի թանկացումն են։ Այս մասին տեղեկությունը տարածում է Bizzone.ge-ն:
Թռչնաբուծության ասոցիացիայի ղեկավար Զուրաբ Ուչումբեգաշվիլիի խոսքով, տարվա ընթացքում միայն հավի կերի գինը գրեթե կրկնապատկվել է, և դա մեծ բեռ է արտադրողների համար:
«Թռչնաբուծության ոլորտում ծախսերը աղետալիորեն աճել են, ուստի վերջնական արտադրանքը թանկացել է բոլոր արտադրողների համար: Թռչնաբուծության համար անհրաժեշտ բոլոր նյութերը թանկանում են: Ստեղծված իրավիճակում թանկացումները զսպելը գրեթե անհնար է, քանի որ հավի մսի ինքնարժեքի գրեթե 65-70 տոկոսը անասնակերն է, մնացած ծախսերը չնչին են»,- հայտարարել է նա։
2021 թվականին այս տեսակի մթերքի թանկացումը կազմել է 12%, սակայն միտումը շարունակվում է 2022 թվականին։