«Գործը շատ է, իսկ աշխատողը՝ քիչ»,- ասում են Ծինուբանում: Ախալցիխեի հայաբնակ գյուղում, հիմնականում ապրում են հասակավորները: Ծինուբանում ասում են, որ երիտասարդները գործազրկության և դժվար ապրուստի պատճառով լքում են գյուղը:
Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար հուլիսի վերջը ամենազբաղված շրջաններից է։ Ծինուբան գյուղում գործը շատ է, ուստի բոլորը դաշտերում են՝ կանայք, երեխաները, ծերերը։ Գյուղի կենտրոնում մարդ չգտանք, բոլորը հողատարածքներում կամ ճահիճներում էին։ Ավելի ուշ «բիրժայում» հավաքվել էին երեք տարեցներ։ Ֆիզիկապես ոչ աշխատունակները բավարարվում են նարդիով ու շախմատով։ Նրանցից մեկը 93-ամյա Օնիկ Պողոսյանն է:
«Իմ նախնիները այստեղ եկել են Էրզրումից: Գյուղում ամենա հասակավորը ես եմ, ոչինչ անել չեմ կարող, ոչ աշխատել, ոչ ցանել-հավաքել»,- ասում է գյուղում տարիքով ամենամեծը, ով շուտով գյուղից կհեռանա: Օնիկ Պողոսյանին որդիները տանում են Ռուսաստան:
«Կինս մահացել է, այստեղ ապրում եմ մենակ: Հիմա որդիներիս եմ սպասում, որ գան ու գնանք: Եթե ողջ մնամ, հաջորդ տարի գյուղ կգամ»:
Օնիկ Պողոսյանի երեք երեխաներն էլ ապրում են Ռուսաստանում։ Նա նույնիսկ չի հիշում, թե երբ են իր տղաները արտագաղթել: Ինչպես գյուղի ավագը, այնպես էլ Արութ Մարգարյանը Ռուսաստանում երեք տղա ունի: Մեկն էքսկավատորի վարորդ է, մյուսը մեքենա է վարում, իսկ երրորդը՝ շինարարական գործերով է զբաղված։ Տղաները իրենց կանանց ու երեխաներին գյուղում թողել են ծնողների մոտ ու տարիներ առաջ գնացել Ռուսաստան։ Արութ Մարգարյանը պատմում է, որ երկուսն ապրում են Մոսկվայում, երրորդը՝ Գելենջիկ քաղաքում։ Գյուղ են գալիս ձմռանը։ «Բա ի՞նչ անեն, գործ չկա»:
«Գյուղում ոչ ոք և ոչինչ չի մնացել, ամբողջովին դատարկվել է: Ոչ գործարան կա, որ մարդիկ գոնե աշխատեն, երկու կոպեկով ընտանիքները պահեն, դրա համար էլ դռները փակել ու գնացել են գյուղից»,- ասում է Գրիշա Եսայանը:
Գյուղում մնացածները հող են մշակում, բերքը վաճառում։ Ֆերմերներն ասում են, որ կարտոֆիլի անկայուն գնի պատճառով հաճախ ամբողջ տարվա աշխատանքը ջուրն է լցվում։ «Կարտոֆիլի գինը երբեմն լավ է, ձեռնտու, իսկ երբեմն այնքան ցածր է լինում, որ ծախսածն էլ չենք ստանում»: Գյուղում զբաղվում են նաեւ անասնապահությամբ։ Նրանք վաճառում են այն ամենը, ինչ կարող են վաճառել: Եթե լավ տարի լինի, ու բավականից շատ խոտ հավաքեն, կվաճառեն ու ձմռան համար ընտանիքի սնունդը կապահովեն։
Ծինուբանում կա նաև ջրի խնդիր: Ասում են, որ կարտոֆիլը չեն կարողանում ջրել, հիմնականում անձրևի հույսով են։
«Ջուր չունենք, ինչպե՞ս ջրենք կարտոֆիլը: Քանի որ ջուր չկա, կարտոֆիլը շատ մանր է»:
Բնակչությունը միայն գործազրկությունից չի փախչում: Ծինուբանում չկա բժշկական կենտրոն, մանկապարտեզ և մարզահրապարակ։ Ի՞նչ է անում տեղական իշխանությունը գյուղացիների խնդիրները լուծելու համար: Ախալցիխեի քաղաքապետարանը մեզ չի պատասխանում և սահմանափակվում է կարճ, վերացական պատասխանով:
«Ախալցիխեի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում հավասարապես օգնում է բոլոր գյուղերին և ցուցաբերում անհրաժեշտ օգնություն»,- ի պատասխան մեզ, ասում են մամուլի գրասենյակից։
Բարձրլեռնային գյուղը գտնվում է Ախալցիխեից 13 կմ հեռավորության վրա: Գյուղական բնակչությունը նվազում է՝ այս մասին վկայում են նաեւ ընդհանուր մարդահամարի տվյալները։ Եթե 2002 թվականին գյուղում բնակվում էր 425 մարդ, ապա 2014 թվականին այս թիվը նվազել է՝ հասնելով 251-ի։ Ծինուբանցիներն ասում են, որ այժմ այդ թիվը էլ ավելի է կրճատվել:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.