Տեխզննման գների բարձրացման հարցը օրակարգում է
Տեխզննման գների բարձրացման հարցը օրակարգում է, - այս մասին լրագրողներին հայտնել է «Գիվա» ՍՊԸ-ի տեխնիկական տեսչության կենտրոնի տնօրեն Գիորգի Կենճաձեն: Նրա խոսքով, մեծ հավանականությամբ, իրենց կենտրոնում տեսչության վճարը կբարձրանա։
«Դիմելիությունը ավելացել է, քանի որ ավելանում են տրանսպորտային միջոցները: Դրա պատճառով անհրաժեշտ է տեսուչների թվի ավելացում: Որքան շատ մեքենա է ստուգվում, այնքան արագ են մաշվում այս սարքավորումները, որոնք շատ թանկարժեք են:
Էլեկտրաէներգիայի, վառելիքի գները բարձրացել են, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձերը։ Տեսուչների աշխատավարձը 2 000 լարի է, բայց այսօր դա էլ բավարար չէ: Աշխատակիցների պահելու համար անհրաժեշտ է համապատասխան վճարում։ Այդ պատճառով անհրաժեշտ է որոշակի չափով բարձրացնել տեխնիկական զննման գինը», - նշել է Գիորգի Չիկաձեն:
Հիշեցնենք, որ տեխնիկական տեսչության կենտրոնները արդեն մի քանի ամիս է, ինչ խոսում են գների բարձրացման անհրաժեշտության մասին, և այս թեմայի վերաբերյալ խորհրդատվություններն արդեն սկսվել են: Նրանց խոսքով, վերջին 5 տարիների ընթացքում տեխնիկական տեսչության վճարը չի վերանայվել, մինչդեռ աշխատակիցների արտահոսքի ցուցանիշը կտրուկ բարձր է։ Նշվում է, որ գինը կարող է բարձրանալ 30 լարիով: Համապատասխանաբար, եթե կառավարությունը վճարի բարձրացման որոշում ընդունի, թեթև տրանսպորտային միջոցների տեխնիկական տեսչության վճարը ներկայիս 60 լարի փոխարեն կհասնի 90 լարի։