Վրաստանի քաղաքացիների Իսրայելում օրինական կերպով աշխատելու գործընթացն արագացնելու համաձայնություն կա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլինին:
Հանդիպումը կայացել է Երուսաղեմում, Վրաստանի նախագահի աշխատանքային այցի շրջանակներում, որը կայացել է Իսրայելի Հոլոքոստին նվիրված 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
Վրատսանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Իսրայելի նախագահին խնդրել է արագացնել շրջաբերական միգրացիայի մասին պայմանագրի ձևակերպումը և նշել, որ պայմանագիրը, որ Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա օրինական կերպով աշխատել Իսրայելում, կնպաստի Վրաստանից ապօրինի հոսքի կրճատմանը: