Վանո Մերաբիշվիլիին բանտի դռների մոտ կսպասեն ընկերներն ու աջակիցները
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին վաղե կլինի ազատության մեջ: Մերաբիշվիլին քրեակատարողական հիմնարկը կլքի փետրվարի 20-ին:
Սամցխե-Ջավախքից Ներքին Գործերի Նախարարության նախկին մինիստրի հետ հանդիպման գնում են «Եվրոապական Վրաստանի» և «Ազգային շարժման» անդամները:
«Ազգային շարժման» ղեկավարի՝ Դավիթ Բալիաշվիլիի խոսքով, Ախալցիխեից մոտ 30 մարդ կդիմավորի բանտից ազատազրկված Վանո Մերաբիշվիլիին:
Մերաբիշվիլիի պաշտպան Գիորգի Չիվիաշվիլիի խոսքերով, Վրաստանի նախկին վարչապետը մասնակցելու է քաղաքական գործընթացներին, ազատության մեջ լինելով անձամբ հայտարարություն կանի սեփական քաղաքական ծրագրերի մասին:
Նախկին վարչապետը և ներքին գործերի նախկին նախարարը ձերբակալվել է 2013 թվականին: Նա ավելի ուշ մեղավոր է ճանաչվել մի քանի գործով, այդ թվում՝ 2011 թվականի մայիսի 26-ի ցույցերը ցրելու, Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով ապացույցները թաքցնելու, Վալերի Գելաշվիլիին ծեծելու և ընտրողներին կաշառք տալու մեջ:
Այս պահին Մերաբիշվիլիի հանդեպ ևս երկու գործ է քննվում դատարանում` 2007 թվականի նոյեմբերի 7-ի ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու գործերով: Մերաբիշվիլին մեղադրվում է լիազորությունների չարաշահման մեջ: